04.12.2015|
10:52
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Գալա համերգ»՝ աշխարհահռչակ տենոր, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իտալական օպերաներից: